«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առիթով

Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առիթով
01.09.2016 | 12:16

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրութեան օրուայ առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զաւակներին, մանկավարժներին, դասախօսներին, կրթութեան բնագաւառի բոլոր պատասխանատուներին:
Օրուայ խորհուրդը արտայայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սէրը գիտութեան ու լուսաւորութեան հանդէպ, որը դարձել է գրաւականը ազգային մեր յարատևութեան: ՈՒսումնական ամէն տարեմուտ մեր ժողովուրդը տօնում է բարի յոյսերով ու սպասումով, որ կրթական հաստատութիւններից սփռուող գիտութեան լոյսով պիտի ամրանան ու զօրանան հոգին ու միտքը մեր զաւակների: Կրթութիւնն ու իմացութիւնը Աստծուց տրուած բարիք են, որպէսզի մարդը ճանաչելով իր Արարչին ու աշխարհը՝ ապահով ու երջանիկ դարձնի իր կեանքի ընթացքը:


Աղօթում ենք, որ Տէրը քաջարթուն միտք ու պայծառ հոգի պարգևի Մեր սիրելի զաւակներին և պահի հաստատուն աստուածային պատգամների շաւիղներում, ուժ ու եռանդ շնորհի մանկավարժ-դասախօսներին և կրթութեան գործի բոլոր նուիրեալներին՝ կրթելու և դաստիարակելու ազգի արժանաւոր ու շնորհաշատ զաւակներ:
Թող Տիրոջ օրհնութեամբ նոր ուսումնական տարին արգասաւոր լինի առատ վաստակով՝ յանուն մեր հայրենիքի զօրացման և մեր ժողովրդի առաջընթացի»:

Դիտվել է՝ 3312

Մեկնաբանություններ